«Ֆազի» սպանության բացահայտմանը ներգրավվել է նաև ազգային անվտանգության ծառայությունը. ԶԼՄ

Սպանության վայրում
«Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» սպանության բացահայտմանը ներգրավվել է նաև ազգային անվտանգության ծառայությունը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Վերջիններս օգնում են քրեական հետախուզությանը՝ սպանության բացահայտման համար:
Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ ըստ նախնական վարկածի` Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկուսը։ Նրանք եղել են OPEL մակնիշի գողացված ավտոմեքենայի մեջ։
Հիշեցնենք, որ Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը քրեական գործով անցնող «Ֆազի» ազատ էր արձակել 2,5 միլիոն գրավի դիմաց: Իրավապահները դատավորի քայլը համարել էին ապօրինի, և Ալեքսանյանը կալանավորվել էր։ Ներկայումս դատավորն ազատության մեջ է, սակայն քննությունը պաշտոնական լիազորությունների չարաշահման գործով դեռ շարունակվում է։
Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները: