ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն է նշանակվել Միքայել Բելլույանը

2021–2024 թթ. Միքայել Բելլույանը եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրենի տեղակալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն է նշանակվել Միքայել Բելլույանը։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բելլույանը 2021–2024 թթ. եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրենի տեղակալ:
Դրանից առաջ` 2013–2021 թթ, Լոնդոնում և Երևանում նա աշխատել է տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում տարբեր, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում` «Թայմլայն» ՍՊԸ–ում, «Աերոֆլոտ» հանրային բաժնետիրական ընկերությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, «Գամմա Գրուպ» ՍՊԸ–ում:
Թանկարժեք մետաղների որոշ կատեգորիաների ներմուծումն ու արտահանումը կազատականացվեն. ԵՏՀ
Ի դեպ, նա 2009 թ. ավարտել է Լոնդոնի Եվրոպական բիզնես դպրոցի մագիստրատուրան «միջազգային բիզնես» մասնագիտությամբ, տիրապետում է հայերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին: