ԵՄ նոր պատժամիջոցներն ի՞նչ սահմանափակումներ են նախատեսում Ռուսաստանի նկատմամբ

Եվրամիության դրոշներ
Եվրամիությունը նախատեսում է սահմանափակումներ կիրառել ավելի քան 40 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների 14-րդ փաթեթը հեղուկացված բնական գազի մատակարարումների սահմանափակումներ է նախատեսում։ Տեղեկությունը հայտնում է EUObsever–ը` հղում անելով փաստաթղթի նախագծին։
«ԵՄ փաթեթը ներառում է նաև պատժամիջոցներ նավթային նավատորմի, հելիումի արտահանման նկատմամբ և երկակի նշանակության տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակումներ», - գրում է լրատվամիջոցը։
Ըստ կայքի` 14-րդ փաթեթի շրջանակում ԵՄ-ն նախատեսում է սահմանափակումներ կիրառել 20 ֆիզիկական և 22 իրավաբանական անձանց նկատմամբ։
ԵՄ-ի պատժամիջոցային քաղաքականությունը ձախողվել է. Հունգարիայի արտգործնախարար