ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Եղվարդում 35-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունիսի 18-ին՝ ժամը 16.20-ին, քաղաքացին ոստիկանություն է ահազանգել և խնդրել, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկը շտապ ոստիկան մոտենա:
«Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 69-ամյա տղամարդը իր հողամասում որսորդական հրացանից օդ է կրակել, ինչի պատճառով էլ հարևանների միջև վիճաբանություն է սկսվել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց, իսկ 35-ամյա երիտասարդը բահով խփել է 69-ամյա հարևանի գլխին»,- տեղեկացնում են ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները առգրավել են 69-ամյա տղամարդուն պատկանող ՏՕԶ տիպի որսորդական ողորկափող հրազենը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել քննչական բաժին: