ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման շրջանակում դադարեցվել է Արթիկի և Թալինի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ իրականացվող գործընթացի արդյունքում նախատեսվում է 30 տոկոսով կրճատել ՁՎՊ-ները։
«Նույն գործընթացի շրջանակում նախատեսված է դադարեցնել ևս ութ՝ Արարատի, Ճամբարակի, Վարդենիսի, Սպիտակի, Վայքի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Սիսիանի ՁՊՎ-ների գործունեությունը»,- հայտնում են նախարարությունից։
Փակման որոշում կայացնելիս հաշվի են առնվում ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Ձևավորվել է աշխատանքային խումբ, որի հիմնական նպատակը ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավումն է։
Նշենք, որ մինչ Արթիկի և Թալինի ՁՎՊ-ների փակումը ՀՀ-ում 32 ձերբակալվածների պահման վայր կար։