Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Ճաշի ընթացքում քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահի խորհրդական Բերտրան Բուխվալտերի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Այդ մասին Գրիգորյանը տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել ենք Հայաստան–Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր»,– գրել է ԱԽ քարտուղարը:
Նա նաև նշել է, որ անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ` Հայաստան–Ֆրանսիա, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարներին:
Նշենք, որ այս օրերին աշխատանքային այցով Ֆրանսիայում էր գտնվում նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը։