Կարծում եմ, որ այս հարցը պետք է հղեք Երևանին և Բաքվին․ Մարիա Զախարովա

Sputnik
Ճեպազրույցի ժամական լրագրողները Մարիա Զախարովայից հետաքրքրվել են՝ արդյոք ռուսական կողմը քննարկում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու հարցը։
Զախարովան խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել Երևանին ու Բաքվին՝ հիշեցնելով, որ Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ միշտ աջակցել է եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, այդ թվում՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակմանը։