Փարիզը Հարավային Կովկասում հրահրում է զինված դիմակայության հերթական փուլը․ Մարիա Զախարովա

Sputnik
Փարիզը Հարավային Կովկասում հրահրում է զինված դիմակայության հերթական փուլը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման պայմանագիրը։
Զախարովան պայմանագիրն անվանել է էսկալացիա հրահրելու «ևս մեկ քայլ»՝ կարծիք հայտնելով, որ Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այլ ձգտում է երկրների ներսում տարաձայնություններ ունեցողներին որպես գործիք օգտագործել սեփական նպատակների համար։