Բագրատ Գալստանյան. Մենք մի շարք հարցեր ունենք, նաև որոշելու՝ այս ճանապարհը միասին ենք անցնելու, թե՛ ոչ

Sputnik
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մամուլի սուլիսում անդրադարձել է շարժման մասնակից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի «անհասկանալի անհետացման» հարցին։
Բագրատ Սրբազանն ասել է, որ դեպքն իր համար էլ անհասկանալի է, և արտերկրից վերադառնալուց հետո Սուրեն Պետրոսյանը պետք է ներկայացնի եղելությունը, ապացուցի, որ իրեն առևանգել են, որից հետո շարժումը կորոշի հետագաճանապարհը միասին են անցնելու թե ոչ։
«Մենք մի շարք հարցեր ունենք Սուրեն Պետրոսյանին, նաև որոշելու՝ այս ճանապարհը միասին ենք անցնելու, թե՛ ոչ»,– ասել է Բագրատ Գալստանյանը։