Գաղափարը լավն է, բայց նոր չէ ու քաղաքապետինը չէ. Վաղինակ Եղիազարյան

Sputnik
Երևանում ավտովթարներից հետո մեքենաները առավելագույնը 15 րոպեի ընթացքում պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից։ Քաղաքապետարանում երկուշաբթի օրը տեղի ունեցած գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարելով պարեկային ծառայության հետ համագործակցել և իրավականկարգավորում գտնել։
Ավինյանը նշել է, որ հասկանում է ապահովագրական ընկերությունների խնդիրները, բայց հարցին պետք է վերջնական լուծում տրվի։ Ըստ նրա` Երևանը աշխարհի միակ քաղաքն է, որ իրեն նման շռայլություն է թույլ տալիս։
Գաղափարը, իհարկե, լավն է, բայց նոր չէ ու քաղաքապետի գաղափարը չէ,– Sputnik Արմենիային ասել է Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը` մեկնաբանելով Ավինյանի հանձնարարականը,– Դրա մասին տարիներ շարունակ մենք մտածել ենք և որոշակի գործողություններ միշտ ձեռնարկում ենք, քանի որ շատ կարևոր է, որ վթարների դեպքում երթևեկելի մասին հնարավորինս արագ ազատվի»։