Նիկոլ Փաշինյանը Գրիգոր Մինասյանին Հաագա է գործուղում

Գրիգոր Մինասյան
Նախարարը վերադառնալուց հետո պետք է գործողման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի եռօրյա ժամկետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հուլիսի սկզբին կգործուղվի Նիդեռլանդների Թագավորություն (Հաագա)։ Այդ մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գրիգոր Մինասյանին 2024 թ. հուլիսի 1–4–ը գործուղել Նիդեռլանդների Թագավորություն (Հաագա)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,– ասված է փաստաթղթում։
Վերադառնալուց հետո նախարարը պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի եռօրյա ժամկետում։
Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Գերմանիա