ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կդառնա Նիդեռլանդների հեռացող վարչապետ Մարկ Ռյուտեն, առաջիկայում նրա թեկնածությանը աջակցություն կհայտնի Ռումինիայի նախագահը, որը նրա միակ մրցակիցն է այդ պաշտոնի համար մղվող պայքարում։ Տեղեկությունը հայտնում է հոլանդական NOS հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին:
«Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կդառնա։ Հիմա, երբ Հունգարիան նույնպես լիովին պաշտպանում է Ռյուտեի թեկնածությունը, մեզ մնում է միայն սպասել միակ ընդդիմադիր թեկնածուի` Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի արձագանքին»,-հայտնել է հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի աղբյուրների տվյալներով` Յոհանիսը կարճաժամկետ հեռանկարում աջակցություն կհայտնի դաշինքում ղեկավար պաշտոնի համար Մարկ Ռյուտեի թեկնածությանը: