Ջասթին Թիմբերլեյքին ձերբակալել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար

Ջասթին Թիմբերլեյք
Այսօր փոփ աստղին մեղադրանք կառաջադրվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքին ձերբակալել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Տեղեկությունը հայտնում է «ABC News» հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ի երեկոյան Հեմփթոնսում (Նյու Յորքի արվարձան):
Նշվում է, որ հունիսի 18-ին երգիչը կկանգնի դատարանի առաջ։
Մայիսին «Daily Mail»–ը հայտնել էր, որ Ջասթին Թիմբերլեյքի նոր ալբոմն ու շրջագայությունը ձախողվել են Բրիթնի Սփիրսի հուշագրությունների պատճառով, որոնցում նա հայտնել էր նախկին սիրեցյալի դավաճանության և այն մասին, որ նա երգչուհուն ստիպել է հղիության արհեստական ընդհատման դիմել: Մասնագետները կարծում են, որ դա Թիմբերլեյքի ձախողումների միակ պատճառը չէ. կարիերայի վեցամյա դադարն իր գործն արել է. այդ ընթացքում երկրպագուների մի մասը արտիստին երկրպագելու տարիքից դուրս է եկել։