ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 96,1 հազար մարդ բնակչությամբ Քաշմեր քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։