Ինքնասպանություններ և ինքնավնասումներ. ի՞նչ խնդիրներ է արձանագրել ՄԻՊ-ը ՁՎՊ-ներում

Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է նաև ՁՎՊ-ների սանիտարահիգիենիկ պայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է մի շարք խնդիրներ ձերբակալվածների պահման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի առնչությամբ։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների պարբերական այցերը ցույց են տվել, որ ՁՊՎ-ներում առկա չէ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների ռիսկերի գնահատման որևէ մեխանիզմ։
ՄԻՊ-ը շեշտում է, որ ՁՊՎ-ի ծառայողների համար անհրաժեշտ է իրականացնել վերապատրաստումներ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների դեպքերին պատշաճ արձագանքելու, ինչպես նաև դրանց կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ։ Պետք է նաև առաջին բուժօգնության դասընթացներ անցկացնել։
Ուսումնասիրվել են ՁՎՊ-ների սանիտարահիգիենիկ պայմանները, հակահրդեհային համակարգերը և այլն։
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվածներն ազատ են արձակվում