ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հրամանատարական հավաքներ են մեկնարկել

Հրամանատարական հավաքների ժամանակ կարևորվել է մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը և մասնակցությունն ատեստավորման գործընթացին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են Ռազմական ոստիկանության ենթակա զորամասերի հրամանատարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հավաքների նպատակն է կատարելագործել հրամանատարների մասնագիտական հմտությունները և ունակությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հավաքի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հրամանատարների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը և մասնակցությունն ատեստավորման գործընթացին:
Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11–ից օգոստոսի 30–ը