ԵԱԶԲ-ն ՀՀ–ին 100 մլն դրամ է հատկացրել հեղեղումների հետևանքները վերացնելու համար

Հեղեղումների հետևանքները
Գումարը ՀՀ ֆինանսների նախարարություն կուղղվի հետագա բաշխման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 100 մլն դրամ է հատկացրել Հայաստանի հյուսիսում գրանցված հեղեղումների հետևանքները վերացնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։
«Հաշվի առնելով Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած հեղեղումների ծանր հետևանքները՝ ԵԱԶԲ-ն որոշել է 100 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Այդ գումարը ՀՀ ֆինանսների նախարարություն կուղղվի հետագա բաշխման համար», - ասել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
Նշվում է, որ 2024 թվականին ԵԱԶԲ-ն ֆինանսական օգնություն է հատկացրել նաև Ղազախստանին՝ վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ հեղեղումներից տուժածների համար։
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը աղետի գոտի են հայտարարվել։