ԵԱՏՄ–ն հավասարեցնում է բեռնատար ավտոտրանսպորտի թույլատրելի զանգվածն ու չափերը

Բեռնատարներ
Դա վերաբերում է եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված ճանապարհներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրներն ավարտել են ԵԱՏՄ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, բեռնվածության և չափերի մասին համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնեցման ներպետական ընթացակարգերը:
«Համաձայնագրի իրականացումը զգալի խթան կդառնա ինչպես եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման, այնպես էլ առհասարակ ԵԱՏՄ-ի տարանցիկ ներուժի մեծացման համար»,- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի խոսքը մեջբերում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
ԵԱՏՄ ներքին շուկայում առևտրի սահմանափակումներից մեկը միության տարբեր երկրներում տրանսպորտային միջոցների զանգվածին և չափին ներկայացվող ոչ միանման պահանջներն էին։ Համաձայնագիրը թույլ կտա վերացնել այս խնդիրը։
ՀՀ–ն ևս 6 ամսով երկարաձգել Է ԵԱՏՄ–ից ռուսական հացահատիկի արտահանման արգելքը
Փաստաթղթի նախագծում ամրագրված են կողմերի պայմանավորվածությունները միջոցներ ձեռնարկելու մասին, որպեսզի եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված ավտոմոբիլային ճանապարհները լիովին բավարարեն տրանսպորտի անցման պահանջները:
Նշենք, որ ԵԱՏՄ երկրներում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի ավելի քան կեսը բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտին։ Համաձայնագրի գործողության մեկնարկի համար անհրաժեշտ է, որ եվրասիական «հնգյակի» երկրները կառավարությունների մակարդակով փաստաթուղթ ստորագրեն։ Միության պետությունների փոխվարչապետների կողմից ստորագրման ընթացակարգը նախատեսված է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը