«Ազիմուտ» ավիաընկերությունն ավելացնում է թռիչքները Սոչիից Երևան

«Ազիմուտ» ավիաընկերություն
Չվերթերն իրականացվելու են առավոտյան ժամերին։ Թռիչքի տևողությունը կկազմի մեկուկես ժամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունն ավելացնում է թռիչքները Սոչիից Երևան։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հուլիսի 7–ից Սոչի–Երևան թռիչքների թիվը շաբաթական կհասցվի երեքի. չվերթեր կիրականացվեն նաև կիրակի օրերին։ Ավիափոխադրողն ամռանը Սոչի–Երևան թռիչքներ է իրականացնում նաև երեքշաբթի և հինգշաբթի օրերին։
Չվերթերն իրականացվելու են առավոտյան ժամերին։ Թռիչքի տևողությունը կկազմի մեկուկես ժամ։
Սոչիից Երևան ավիատոմսերը հասանելի են սկսած 47 եվրոյից, Երևանից Սոչի՝ սկսած 29 եվրոյից, որի մեջ չեն ներառվում պետական և օդանավակայանային վճարները: