ՀՀ իշխանությունները ՀՅԴ–ի դեմ կիրառում են բոլոր հնարավոր մեթոդները՝ արհեստական և կեղծ գործեր հարուցելու համար․ Արծվիկ Մինասյան

Sputnik
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններից հետո սկսված ձերբակալություններին են այսօր անդրադարձել «Հայաստան» խմբակցության քարտուղար, դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու մի խումբ փաստաբաններ։
Դաշնակցության անդամների դեմ հարուցված գործերը նրանք բռնաճնշումներ են որակել։ 5 անձ կալանավորված է, մեկի նկատմամբ կիրառվել է գրավը որպես խափանման միջոց, մեկ այլ անձի նկատմամբ էլ՝ երկրից բացակայելու արգելքը։ Բոլորը Վայոց Ձորի մարզի ՀՅԴ գրասենյակի անդամներ են։