Որոտանում յուրաքանչյուր կարկտահատիկ կշռել է 60-70 գրամ

Sputnik
Ընդամենը կես ժամում ծաղկած այգիները ճղակոտոր են եղել, աշնանացանը ոչնչացել է, բանջարեղենը հողին է հավասարեցվել։ Գյուղատնտեսությունը կարկտահարված համայնքների բնակիչների ապրուստի հիմնական միջոցն է։ Բնակիչները հուսահատ են. բերք չեն սպասում, բայց վարկերը պետք է վճարեն։
Ամենամեծ վնասը կրել է Որոտանը, որտեղ նույնիսկ կշռել են կարկտահատիկները. յուրաքանչյուրը` 60-70 գրամ է եղել։ Փոխհատուցման վերաբերյալ տուժած ֆերմերներն առանձնապես մեծ հույսեր չեն կապում։ Ցանքատարածոթյունների ու այգիների մեծ մասը, որոնք Ադրբեջանի սահմանին են, չեն սեփականաշնորհվել։