Գեղարքունքի մարզը գրոհել են ոչ թե մորեխները, այլ ծղրիդները, որոնք մեծ վնաս չեն հասցնի գյուղատնտեսությանը. Մարտին Պետրոսյան

Sputnik
Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությանն էլ մորեխներն են սպառնում։ Դրանք իսկական գրոհ են իրականացնում մարզի ցանքատարածությունների վրա։ Թևավոր կրծող միջատների զորաշարժերի կադրերն արագ տարածվեցին սոցցանցերում։ Մորեխները մշակաբույսերի համար վտանգավոր վնասատուներ են. դրանց ախորժակն անկառավարելի է, խժռում են ամեն ինչ իրենց ճանապարհին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետը պարզաբանել է, որ այդ միջատները ոչ թե մորեխներ են, այլ ծղրիդներ ու դրանք պակաս վտանգավոր են բերքի համար, քանի որ սիրում են ուտել միայն առվույտ , ցորեն ու կարտոֆիլ` ոչ այնքան։