Ուժեղ կարկուտից հետո Գորիսի համայնքապետարանում հաշվում են վնասները

Sputnik
Կարկուտը հողին է հավասարեցրել Գորիսի, Քարահունջի, Հարաթաշենի և Որոտանի բերքը։ Ոորոտանում ոչինչ չի մնացել։ Վնասը գնահատվում է 100 տոկոս։ Մյուս բնակավայրերում պտղատու այգիների ու մշակաբույսերի կեսից ավելին ոչնչացված է։
Sputnik Արմենիան այցելել է Սյունիք, տեսել ավերված այգիներն ու ցանքատարածությունները, զրուցել համայնքի ղեկավարների հետ։ Գորիսի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ Արմեն Ավետիսյանը ներկայացրել է վնասի խիստ նախնական հաշվարկները։