Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստի ժամանակ պատասխանատուները հայտնել էին, որ Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Այն պետք է ուժի մեջ պետք է մտներ սեպտեմբերից։
«Ավագանու որոշումներից մեկով սահմանվել է, որ սեպտեմբերի 1-ից գործելու է տոմսային միասնական համակարգը։ Թեև դրանից առաջ էլ մենք ասել էինք, որ այդ համակարգը կգործի այն դեպքում, երբ 171 նոր ավտոբուսները Երևանում կլինեն։ Շարժակազմը մի փոքր ավելի ուշ է լինելու Հայաստանում, դրա համար է որոշվել հետաձգել։ Հենց բոլոր շարժակազմերը կլինեն երթուղում, համակարգը կսկսի գործել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ նոր ավտոբուսները Երևան կհասնեն մոտավորապես հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։ Կոստանյանը վստահեցրել է, որ սեպտեմբերի 1-ից հանրային տրանսպորտի գնի փոփոխություն նույնպես չի լինի։