Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

Հ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը. Արխիվային լուսանկար
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության այցն աշխատանքային է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն մեկնել է Ֆրանսիա, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Տեղեկացվում է, որ նախարարի այցն աշխատանքային է։ Այլ մանրամասներ չեն հայտնում։
Հիշեցնենք` Պապիկյանի գլխավորած պատվիրակության վերջին այցը Բուլղարիա է եղել հունիսի 5-ին:
Իսկ Ֆրանսիա ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի վերջին այցը եղել է փետրվարի 21–ին։ Արդեն փետրվարի 22–ին Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունն է Հայաստան ժամանել։
Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի ԶՈւ նախարարը հաստատել էր այդ լուրը` հավելելով, որ շուտով Հայաստանին կմատակարարվեն նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ։