Չեխիայի արևելքում գտնվող «Լիբավա» զորավարժարանում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ, հայտնում է Չեխիայի բանակի մամուլի ծառայությունը:
«Մենք լուրջ միջադեպով ենք զբաղվում Լիբավայի զորավարժարանում, որտեղ պայթել է տեսակը դեռևս չպարզված զինամթերք։ Ցավոք, կան վիրավորներ։ Մենք փորձում ենք հնարավորինս շուտ օգնություն ցուցաբերել նրանց», – ասվում է X–ում գերատեսչության հայտարարության մեջ։ Նշվում է, որ միջադեպը հետաքննում է ռազմական ոստիկանությունը։
Վթարի վայր է ուղարկվել փրկարար ծառայության ուղղաթիռը։