Պուտինը Ռուսաստանի պաշտպանության նախարարի նոր տեղակալներ է նշանակել

Ռուսաստանի նախագահի բոլոր հրամանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից ՝ հունիսի 17-ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեոնիդ Գորնինին նշանակել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ Աննա Ցիվիլևային և Պավել Ֆրադկովին՝ նախարարի տեղակալներ:
Համապատասխան հրամանագրերը տեղադրված են իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում: Գորնինն ավելի վաղ զբաղեցնում էր ֆինանսների առաջին փոխնախարարի պաշտոնը, Ցիվիլևան «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի նախագահն էր, իսկ Ֆրադկովը՝ ՌԴ նախագահի գործերի վարչության առաջին տեղակալը:
Միաժամանակ ՌԴ նախագահի հրամանագրերով Նիկոլայ Պանկովը, Ռուսլան Ցալիկովը, Տատյանա Շևցովան և Պավել Պոպովն ազատվել են պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններից: Բանակի գեներալ Պավել Պոպովն ընդհանրապես ազատվել է զինվորական ծառայությունից։
Առաջին փոխնախարար Լեոնիդ Գորնինը վերահսկելու է ԶՈւ ֆինանսական ապահովման հարցերի ամբողջ համալիրը: Պավել Ֆրադկովը պատասխանատու կլինի գույքի, հողային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև պաշտպանության նախարարության և ազգային տնտեսության կարիքների համար օբյեկտների կառուցման համար: Աննա Ցիվիլևան պատասխանատու է լինելու զինծառայողների սոցիալական և բնակարանային ապահովության կազմակերպման, դրա հետ կապված գործընթացները նոր մակարդակի հասցնելու հարցերի համար: Եվս մեկ փոխնախարար՝ Օլեգ Սավելևը, որը նշանակվել էր դեռ մայիսին, կկատարի նաև պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունները:
Ռուսաստանի նախագահի բոլոր հրամանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից՝ հունիսի 17-ից: