ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
Նշենք, որ նախագիծը ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի սեպտեմբերից։
«Ավագանու որոշումներից մեկով սահմանվել է, որ սեպտեմբերի 1-ից գործելու է տոմսային միասնական համակարգը։ Թեև դրանից առաջ էլ մենք ասել էինք, որ այդ համակարգը կգործի այն դեպքում, երբ 171 նոր ավտոբուսները Երևանում կլինեն։ Շարժակազմը մի փոքր ավելի ուշ է լինելու Հայաստանում, դրա համար է որոշվել հետաձգել։ Հենց բոլոր շարժակազմերը կլինեն երթուղում, համակարգը կսկսի գործել»,– ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նոր ավտոբուսները Երևան կհասնեն մոտավորապես հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբում։
Կոստանյանը վստահեցրեց` սեպտեմբերի 1-ից հանրային տրանսպորտի գնի փոփոխություն նույնպես չի լինի։