Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը

Երևան-Բաթում-Երևան գնացք
Մայիսի վերջին տեղի ունեցած հեղեղումներից հետո Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը խափանվել էր, սակայն երկաթուղայինները կարողացան կարճ ժամանակում վերականգնել ենթակառուցվածքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հունիսի 24–ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Նշենք, որ Երևան–Բաթում տոմսերի արժեքը սկսվում է 14 445 դրամից։
Հիշեցնենք` մայիսի վերջին տեղի ունեցած հեղեղումներից հետո Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը խափանվել էր, սակայն երկաթուղայինները կարողացան կարճ ժամանակում վերականգնել ենթակառուցվածքները:
Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղու երթևեկության արագ վերականգնման գործում հայ մասնագետներին ակտիվ աջակցություն ցուցաբերեցին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի տարբեր ստորաբաժանումների ռուս գործընկերները։