ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին 1 շաբաթում ավելացել է 20-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 472 դեպք է արձանագրվել։
Նրանցից 281–ը երեխաներ են, 191–ը` մեծահասակներ։
Այս պահին հոսպիտալացված է 3 մարդ։