ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը և ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայում ռազմատեխնիկական ցուցահանդես է այցելել
© Photo : press office of MoD of RA
«Պապիկյանը հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայում ռազմատեխնիկական ցուցահանդես է այցելել
© Photo : press office of MoD of RA
Հիշեցնենք` Պապիկյանը Ֆրանսիա է մեկնել այսօր։ Այցն աշխատանքային է։
Նա Ֆրանսիա էր այցելել նաև փետրվարի 21–ին։ Հաջորդ օրը Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան։
Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի ԶՈւ նախարարը հաստատեց այդ լուրը` հավելելով, որ շուտով Հայաստան կմատակարարվեն նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ։