Երեք հայ ուշուիստներ բրոնզե մեդալներ են նվաճել ԲՐԻԿՍ-2024-ում

Հայաստանի հավաքականն արդեն 7 մեդալ ունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Երեք հայ ուշուիստներ բրոնզե մեդալներ են նվաճել ԲՐԻԿՍ-2024-ի Կազանի խաղերում: Նրանք են՝ Ժիրայր Պետրոսյանը (52 կգ), Արսեն Բաղրյանը (60 կգ) և Դավիթ Վարդանյանը (65 կգ), որոնց շնորհիվ Հայաստանի հավաքականն արդեն 7 մեդալ ունի՝ 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ ունեն:
Թիմային հաշվարկում մեր ընտրանին 91 երկրների պայքարում այս պահին զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կարատեիստ Սուրեն Հարությունյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Գոռ Ներսիսյանը զբաղեցրել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի: ԲՐԻԿՍ մարզական խաղերում Հայաստանը ևս երկու բրոնզե մեդալ նվաճել է սամբո մարզաձևից: Պատվո հարթակի երրորդ ատիճանին են կանգնել 64 կգ քաշային Արթուր Մանուկյանն ու 98 կգ քաշային Արսեն Խանջյանը:
Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերն ընթանում են ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ը։
Ծրագրում ընդգրկված է 27 մարզաձև, որոնց մրցումները կանցկացվեն Կազանում ու Մոսկվայում: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 387 հավաքածու: