ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Անի Սամսոնյանը դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդին իր լիազորությունները խորհրդում և անդամակցությունը կուսակցությունում դադարեցնելու համար: Այս մասին նա հայտնել է ֆեսբուքյան իր էջում։
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է»,– սոցցանցում գրել է նա:
Նա նշել է, որ շարունակելու է քաղաքական գործունեությունը։
ԼՀԿ–ն հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին։ Կուսակցության հիմնադիր նախագահն է Էդմոն Մարուքյանը։
Անի Սամսոնյանը 2015–ին եղել է ԼՀԿ–ին մամուլի խոսնակը։ 2018թ. դեկտեմբերի 9-ին նա ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2017-2018թթ.–ին Սամսոնյանը եղել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ: Իսկ 2018-2019թթ.` Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ: