ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն արդեն Երևանում է. նրան ընդունել են ՀՀ նախագահը և ԱԳ նախարարը

Ռիչարդ Վերմա
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խոսքով` հիմա շատ կարևոր ժամանակահատված է հայ–ամերիկյան հարաբերություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերման Հայաստան է ժամանել և արդեն հանդիպումներ է անցկացրել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
«Մենք ցանկանում ենք ունենալ հստակ ճանապարհային քարտեզ առ այն, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել առանցքային՝ խաղաղության և բարգավաճման, տնտեսության, առևտրի, մարդկանց միջև շփումների ոլորտներում, և շարունակել մեր համագործակցությունը դեպի նոր մակարդակ»,– ասել է նա Միրզոյանի հետ հանդիպմանը։
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն էլ նա նշել է, որ սա շատ կարևոր ժամանակահատված է հայ– ամերիկյան հարաբերություններում։
«Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, սակայն Ձեր երկրի հետ հարաբերությունների կառուցման շուրջ աշխատել եմ երկար տարիներ»,– ասել է նա:
Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր: