Վթարված ավտոմեքենաները 15 րոպեի ընթացքում պետք է հեռացվեն փողոցից․Ավինյան

Sputnik
Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստում քննարկվել է նաև վթարների ժամանակ փողոցից ավտոմեքենաները հեռացնելու առավելագույն ժամկետին առնչվող հարցը։
«Երևանում ավտոմեքենաների բախումներից հետո առավելագույնը 15 րոպեի ընթացքում վթարված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից»,-նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ այդ նպատակով ՏԻՄ օրենքում նախկինում արված փոփոխությունը խնդիրը չի լուծել։ Քաղաքապետը նշել է, որ հասկանում է ապահովագրական ընկերությունների խնդիրները, բայց պետք է ընդհանուր լուծում գտնվի։
Ըստ Ավինյանի՝ Երևանը միակ քաղաքն է աշխարհում, որ իրեն նման շռայլություն է թույլ տալիս, այդքան երկար ավտոմեքենանները թողնել դեպքի վայրում, սպասել ապահովագրական ընկերությանը, որպեսզի բոլոր ռիսկերը բացառվեն։