ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Վրաստանի արևմուտքում 7 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է եղել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Երկու երկրաշարժերն էլ զգացվել են Օնի քաղաքում: 4,4 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:42-ին, իսկ 4 մագնիտուդով երկրորդ ցնցումները՝ 19:49-ին: Երկու դեպքում էլ օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Հավելենք, որ դրանից 2 ժամ առաջ Օնիում տեղի էր ունեցել 3,8 մագնիտուդով մեկ այլերկրաշարժ: