Վարդենյաց լեռնանցքում քարաթափումից հետո երթևեկությունը վերականգնվել է

Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվել են մաքրման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Վարդենյաց լեռնանցքի Սալլի բնակավայրի հատվածում քարաթափումից հետո երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվել են մաքրման աշխատանքներ, և երթևեկությունը վերականգնվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Սալլի բնակավայրի մոտ տեղի էր ունեցել քարաթափում։
Վարդենյանց լեռնանցքը Սևանի ավազանն Արգիճիի հովտով կապում է Վայքին, այդտեղով անցնում է Մարտունի-Եղեգնաձոր ավտոխճուղին։