ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. News.ru-ի ռազմական ֆոտոլրագրող Նիկիտա Ցիցագին զոհվել է Ուգլեդարի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով, հայտնում է News.ru-ի Telegram ալիքը։
«Մեր թղթակից Նիկիտա Ցիցագին մահացել է ուկրաինական զինված ուժերի ԱԹՍ–ի հարձակման հետևանքով։ Նիկիտան ծրագրել էր այդտեղից ռեպորտաժ պատրաստել։ Նիկիտայի մահվան մասին հայտնել են տեղում աշխատող նրա գործընկերներն ու օպերատիվ ծառայությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լրատվամիջոցը ցավակցություն է հայտնել Նիկիտա Ցիցագիի ընտանիքին և ընկերներին։
Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Գորլովկայում ուկրաինական զինված ուժերի գնդակոծությունից հետո զոհվել էր НТВ-ի օպերատոր Վալերի Կոժինը, իսկ ապրիլին «Իզվեստիան» հայտնել էր հատուկ գործողության գոտում ուկրաինական զինված ուժերի ԱԹՍ–ի հարձակման հետևանքով ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինի մահվան մասին։