Քարաթափում Վարդենյաց լեռնանցքում. ճանապարհը երկկողմանի փակ է

Քարաթափում
Սպասարկող կազմակերպությունը կատարում է ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել քարաթափում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ քարաթափումը եղել է Սալլի բնակավայրի հատվածում։
«Երթևեկությունը երկկողմանի փակ է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սպասարկող կազմակերպությունը կատարում է մաքրման աշխատանքներ։
Վարդենյանց լեռնանցքը Սևանի ավազանն Արգիճիի հովտով կապում է Վայքին, այդտեղով անցնում է Մարտունի-Եղեգնաձոր ավտոխճուղին։