Պեսկովը նշել է Պուտինի խաղաղ նախաձեռնության հիմքերը

Ռուսական պետության ղեկավարն ավելի վաղ հանդես էր եկել ուկրաինական կարգավորման պլանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խաղաղ նախաձեռնությունը վերջնագիր չէ և առաջարկվել է՝ հաշվի առնելով իրողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա վերջնագիր չէ, դա հենց խաղաղ նախաձեռնություն է»,-ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվում է «Ռոսիա 1» հեռուստաալիքով։
Ռեպորտաժը հրապարակվել է լրագրողի Telegram-ալիքում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ պայմանավորվածությունները բարդ փորձագիտական բանակցությունների արդյունք են, շահերի հավասարակշռում և իրողությունների հաշվառում:
Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է Փաշինյանի ուղեգծին. Զատուլին
Պեսկովը հավելել է, որ անվտանգության երաշխիքների համակարգ է պետք նաև մյուս բոլոր հարցերի վերաբերյալ:
«Շատ բարդ բան է՝ մշակել երաշխիքների այդ համակարգը պայմանավորվածությունների կատարումն ապահովելու համար։ Բայց, այնուամենայնիվ, եթե Կիևի ռեժիմը սթափություն դրսևորի, ապա դա պետք է անենք»,-նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նրա կարծիքով՝ ռազմաճակատի տարբեր հատվածներում ներկայիս դինամիկան հստակ ցույց է տալիս, որ հետագայում ևս իրավիճակն ուկրաինացիների համար միայն վատթարանալու է։
«Ամեն անգամ, երբ Պուտինը խաղաղ նախաձեռնություններ է հնչեցնում, և երբ քաղաքական-դիվանագիտական հուն մտնելու փորձեր են արվում, որոշակի պայմաններ լինում։ Ամեն անգամ դրանք Ուկրաինայի համար վատանում են»,-վստահ է Պեսկովը։
Ավելի վաղ, ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ-ում, Պուտինը խաղաղության նոր առաջարկ էր հնչեցրել, որի համաձայն Ուկրաինան պետք է բանակցություններ սկսելու համար դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի նոր շրջանների՝ ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խերսոնի, Զապորոժիեի ամբողջ տարածքից:
Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ ռազմական գործողությունները կդադարեն անմիջապես այն բանից հետո, երբ Կիևի իշխանությունները համաձայնեն այդ պայմանին:
ՌԴ նախագահի խոսքով՝ Կիևը նաև պետք է պաշտոնապես տեղեկացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին. Մոսկվային խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, առանց միջուկային կարգավիճակ: