Կարատեիստ Գոռ Ներսիսյանը ԲՐԻԿՍ 2024-ի խաղերում բրոնզե մեդալ է նվաճել

ԲՐԻԿՍ -ի խաղերում Հայաստանն արդեն ունի 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Կարատեիստ Գոռ Ներսիսյանը (84 կգ) ՌԴ Կազան քաղաքում անցկացվող ԲՐԻԿՍ 2024-ի խաղերում բրոնզե մեդալ է նվաճել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան։
Այս քաշային կարգում հաղթող է ճանաչվել Էդուարդ Գասպարյանը Ռուսաստանից:
Նշվում է, որ Գոռ Ներսիսյանը մրցաշարի ընթացքում հաղթել է ուզբեկ և սերբ մրցակիցներին, բայց կիսաեզրափակչում պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Էդուարդ Գասպարյանին։ Բրոնզե մեդալի համար պայքարում Գոռը հաղթել է չինացի մրցակցին։
ԲՐԻԿՍ -ի խաղերում Հայաստանն արդեն ունի 4 բրոնզե մեդալ:
Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերն ընթանում են ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ը։
Ծրագրում ընդգրկված է 27 մարզաձև, որոնց մրցումները կանցկացվեն Կազանում ու Մոսկվայում: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 387 հավաքածու: