ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ և քննարկել հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Տեղեկությունը Հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում:
Հանդիպմանը քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը Շվեյցարիա էր մեկնել «Ուկրաինայի խաղաղության բանաձև» համաժողովին մասնակեցլու համար։