Բանտարկյալների երկու աշխատակցի պատանդ են վերցրել Ռոստովի քննչական մեկուսարանում

Քննչական մեկուսարանը գործում է սովորական ռեժիմով, իրավիճակը վերահսկվում է, նշել են գերատեսչությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Պատիժների կատարման դաշնային ծառայության գլխավոր վարչության Ռոստովի մարզի մեկուսարանի խցերից մեկում պահվող մեղադրյալները պատանդ են վերցրել երկու աշխատակցի: Այս մասին Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայության գլխավոր վարչությունը (ՊԿԴԾԳՎ) հայտնում է իր Telegram-ալիքում:
«Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայության գլխավոր վարչության Ռոստովի մարզի բաժինը հայտնում է․ ՌԴ Ռոստովի մարզի ՊԿԴԾԳՎ-ի թիվ 1 քննչական մեկուսարանում պահվող մեղադրյալները պատանդ են վերցրել ՔԿՀ երկու աշխատակցի»,-ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրում են գտնվում ՌԴ Ռոստովի մարզի ՊԿԴԾԳՎ ղեկավարը, ինչպես նաև փոխգործակցող իրավապահ մարմինների և դատախազության ներկայացուցիչերը, հայտնում է կառույցը։ Պատանդների ազատման ուղղությամբ բանակցություններ են ընթանում։
Գերատեսչությունում նշել են, որ քննչական մեկուսարանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, իրավիճակը վերահսկելի է։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ արտակարգ պատահարիի կապակցությամբ անմիջապես Ռոստովի տարածաշրջան է մեկնել ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության կենտրոնական ապարատի աշխատակիցների խումբը՝ ստուգումներ իրականացնելու համար։