Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը նմանատիպ հաղորդագրությունն էր տարածել հունիսի 13–ին և հունիսի 14–ին։