ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Կազանում ընթացող ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերում կարատեիստ Սուրեն Հարությունյանը նվաճել է ոսկե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան։
Նշենք, որ մարզիկը անցկացրել է 5 հաղթական մենամարտ։
Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել հայ սամբիստ Արթուր Մանուկյանը (64 կգ)։
Հիշեցնենք՝ հունիսի 12-23-ն Կազան քաղաքում անցկացվում են ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերը։ Հայաստանը ներկայացուցիչներ ունի սամբո, կարատե, ուշու, սեղանի թենիս, սպորտային մարմնամարզություն և կոխ մարզաձևերում: