Հեղեղումների պատճառով փակվել է Շուռնուխի նորակառույց ճանապարհը

Հեղեղումների պատճառով փակվել է Շուռնուխի նորակառույց ճանապարհը
Նախնական կանխատեսումներով` ճանապարհը կրկին բաց կլինի երթևեկության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Երեկ տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ։ Տեղեկությունը Գորիսի համայնքապետարանը։

«Նորակառույց ճանապարհը, զգալի վնասներ է կրել բնական աղետից: Ճանապարհի ասֆալտե ծածկույթը հեղեղվել է անձրևաջրերի ուժգին հոսքից, իսկ երթևեկելի հատվածներում առաջացել են խոր փոսեր»,– ասված է հաղորդագրության մեջ:

Սյունիքի մարզպետարանն անհրաժեշտ տեխնիկա է տրամադրել մաքրման գործընթացն արագ իրականացնելու համար:
1 / 3

Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ

2 / 3

Մաքրման աշխատանքներ

3 / 3

Հեղեղումների հետևանքները

Նախնական կանխատեսումներով` մաքրման աշխատանքները կավարտվեն վաղը, և ճանապարհը կրկին բաց կլինի երթևեկության համար:
Կառավարությունը Շուռնուխի և Որոտանի բնակիչներին տրվող ամսավճարները երկարաձգեց մինչև հունիս