Արմավիրի մարզում 2 բեռնատար ու 1 մարդատար ավտոմեքենաներ են բախվել. կա 4 տուժած

Շտապօգնության ավտոմեքենա
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզում 2 բեռնատար ու 1 մարդատար ավտոմեքենաներ են բախվել, ինչ հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 17:30-ի սահմաններում։ Մարգարայի խճուղի-Գրիբոյեդով գյուղի խաչմերուկում բախվել են Ալբերտ Սարգսյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, Գրիգոր Սարգսյանի վարած «MAZ» մակնիշի և Վաչագան Վարդանյանի վարած «KamAZ» մակնիշի բեռնատարները:

«4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,– գրում է կայքը:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տուժածների ինքնությունը:
Գորիս–Խնձորեսկ ճանապարհին բախվել են բեռնատարն ու «Opel»–ը․ 52-ամյա վարորդը մահացել է