ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Երկու օրում ՀՅԴ 13 անդամ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ–ի դեմ։ Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում` 2 կին և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Ըստ պատգամավորի` ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կա երկամսյա կալանքի որոշում:
«Լավագույն պատասխանը այս բռնաճնշումների ալիքին կլինի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մեր ներկայությունը»,– ընդգծել է Դանիելյանը։
հիշեցնենք` ՀՀ քկննչական կոմիտե այսօր հայտնեց, որ 11 անձ ձերբակալվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով։