«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը քաղաքական հետապնդում է որակել խուզարկություններն ու ձերբակալությունները։ Ֆեյսբուքյան հեռարձակմամբ նա անդրադարձել է մասնավորապես GG-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանի նկատմամբ սոցցանցային հարձակումներին այսօր իրականացված խուզարկությանը նրա ղեկավարած ընկերությունում։
Սրբազանը դիմել է միջազգային կազմակերպություններին ու դեսպաններին՝ հայտարարելով, որ իրենց լռությամբ դավաճանում են սեփական արժեքներին։