GG-ի գրասենյակի բոլոր համակարգիչներն առգրավվել են

Sputnik
«GG ընկերության գրասենյակի խուզարկությունից հետո բոլոր համակարգիչներն առգրավվել են», - հայտարարել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Թեև Քննչական Կոմիտեն ըստ նրա՝ դատարանի որոշում է ունեցել միայն մի քանի աշխատակցի համակարգիչն առգրավելու և խուզարկելու մասին, մնացածը տարվել է ապօրինի։